
Ամերիկյան հատուկ ծառայությունները «կոտրել» են անգամ համացանցին չմիացված համակարգիչները. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը (NSA) գաղտնի ծրագրային հատուկ ապահովում է տեղադրել աշխարհի մոտ 100.000 համակարգչում, ինչը նրա համար մատչելի է դարձրել դրանք՝ նաև կիբեր հարձակում իրականացնելու համար:
Այս մասին են վկայել թերթին ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը: Դրանցում նշված է, որ NSA-ն օգտագործել է գաղտնի տեխնոլոգիա, որը նրան հնարավորություն է տվել «կոտրել» անգամ այն համակարգիչները, որոնք միացված չեն համացանցին: NSA-ն այդ եղանակից (ռադիոալիքների օգտագործում) ակտիվորեն օգտվում է 2008 թվականից: