Ռոբերտ Քոչարյանի համար մեծ քաղաքականություն վերադառնալու լավագույն ժամկետը չէ . Աշոտյան (տեսանյութ)

«Կարիք չկա 1998-2008թթ. ժամանակահատվածի վերլուծությունների գնահատականների կարիք չկա, որովհետև որևէ ենթատեքս ներքաղական այդ գնահատականների մեջ չկա: Իսկ չկա, որովհետև այս ժամանակահատվածում էլ ՀՀԿ-ն եղել է կառավարման համակարգի հենսայուներից մեկը»,- այսօր լրահրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խորհրդի անամ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճի ու մեղադրանքների մասին:

Նա հիշեցրեց, որ 1998 թ. ընտրություններից հետո կոնֆիգուրացիան եղել է Ռոբերտ Քոչարյան-Վազգեն Սարգսյան-Սերժ Սարգսյան, իսկ 2003թ. նախագահական ընտրություններից հետո իշխանական կոնֆիգուրացիան Քոչարյան -Սերժ Սարգսյան-Անդրանիկ Մարգարյան եռյակն էր, և երկու դպքում էլ երեքից երկուսը ՀՀԿ-ական էին. «Այդ տարիները մեր վերելքի տարիներն էին, մեր ընդհանուր պատմությունն է և կարիք չկա նման սուր գնահատականների»:

Անդրադառնալով խնդրին, թե արդյոք Քոչարյանի ելույթը նշանակում է վերադարձ մեծ քաղաքականություն՝ Աշոտյանը նշեց, որ չի կարծում, թե Քոչարյանը նման մտադրություն ունի. «Նախ՝ Քոչարյանն ինքն է հայտարարել, որ երեք դեպքում կվերադառնա քաղաքականություն՝ երկրի օրհասական վիճակ, հասարակական պահանջ և անձնական որոշում: Երրորդի մասին չգիտեմ, իսկ առաջին երկուսն, ակնհայտ է, որ չկա: Այս դիսկուրսը ավելի շատ քաղաքական դիսկուրս է, բոլոր քաղաքական գործիչները հիշում են տնտեսության մասին այն դեպքում, երբ քաղաքական նպատակներ են ունենում»:

Ըստ Աշոտյանի՝ Քոչարյանի համար լավագույն ժամկետը չէ 2018թ. ընտրությունների համար հիմա բեմ բարձրանալու համար, բարենպաստ ժամանակաշրջան չէ նաև արտաքին քաղաքական առումով, որովետև առկա տարածաշրջանային պասիանսը չի ենթադրում ներքին քաղաքական վերադասավորում:

ՀՀԿ խորհդի անդամը նաև տարակուսեց, թե որքանով է անկեղծ Քոչարյանի կողմից Անդրանիկ Մարգարյան հիշատակը մեջբերելը. «Երբ է վեջին անգամ նա այցելել պանթեոն»:

Թաքուն գործարքների վերաբերյալ մեղադրանքների մասին Ա. Աշոտյանը նշեց, որ ՀՀ-ում երբևէ նման թափանցիկ որոշումներ չեն ընդունվել:

Տեսանյութեր

Լրահոս