Հարավային Օսիայում առաջարկել են հանրաքվե անցկացնել ՌԴ-ի կազմի մեջ մտնելու շուրջ

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Հարավային Օսիայում առաջարկել են հանրաքվե անցկացնել՝ կապված Ռուսաստանի կազմի մեջ գտնվող Հյուսիսային Օսիայի հետ միավորվելու հետ: Համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել «Միասնական Օսիա» կուսակցությունը, որը գլխավորում է նախագահի նախկին թեկնածու Անատոլի Բիբիլովը:

Կուսակցությունը հանրաքվեի կազմակերպման խնդրանքով դիմել է հանրապետության նախագահ Լեոնիդ Թիբիլովին: Առաջարկվում է քվեարկությունն անցկացնել ամռանը նշանակված խորհրդարանական ընտրություններին միաժամանակ:

Եթե նախագահը չաջակցի այդ նախաձեռնությանը, ապա «Միասնական Օսիան» մտադիր է ինքնուրույն զբաղվել դրա նախապատրաստմամբ: Հարավային Օսիայում վաղուց է քննարկվում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու գաղափարը, սակայն դա ցայժմ չի ստացել պաշտոնական զարգացում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031