Բաժիններ՝

Չինաստանը դարձե՞լ է աշխարհի խոշորագույն առևտրային երկիր

Չինական Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի միջազգային առևտրի ծավալը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարի սահմանագիծը: Այս մասին են վկայել տեղի մաքսային ծառայության տվյալները:

Դրանց համաձայն, 2013 թվականի արդյունքներով Չինաստանի արտահանման ու ներկրման ծավալն աճել է 7.6 տոկոսով՝ հասնելով մինչև 4.16 տրիլիոն դոլարի: Ըստ էության, նախորդ տարվա արդյունքներով Չինաստանն արտահանման ու ներկրման ծավալով գերազանցել է ԱՄՆ-ին՝ դառնալով աշխարհի խոշորագույն առևտրային երկիրը:

Այս մասին հայտարարել է Չինաստանի գլխավոր մաքսային վարչության մամլո-քարտուղար Չժեն Յուեշենը: Չնայած նրան, որ դեռ չեն հրապարակվել 2013 թվականի արդյունքներով ԱՄՆ-ի արտահանման ու ներկրման մասին տվյալները՝ Յուեշենը հայտարարել է, որ Չինաստանը, ամենայն հավանականությամբ, առևտրի ծավալով գերազանցել է ԱՄՆ-ին:

The Financial Times-ի տվյալներով՝ 2013 թվականի առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ի արտահանումն ու ներկրումը կազմել է 3.57 տրիլիոն դոլար: 2013 թվականին չինական արտահանումը մասնավորապես աճել է 7.9 տոկոսով՝ կազմելով 2.21 տրիլիոն դոլար, իսկ ներկրումն աճել է 7.3 տոկոսով՝ հասնելով մինչև 1.95 տրիլիոն դոլարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս