
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են Ադրբեջանի ՊՆ-ի նախկին աշխատակցին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ի նախկին աշխատակիցը, որի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում, ձերբակալվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ-ը: Ձերբակալվածի անունը չի հրապարակվել:
Նշվում է, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները նրա նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել մեքենայություններ կատարելու համար: Հետաքննության տվյալներով՝ 2010 թվականին Ադրբեջանի ՊՆ-ում աշխատելիս այդ մարդը չարաշահել է ծառայողական դիրքը և կեղծել է վճարումների վերաբերյալ հաշվապահական փաստաթղթերը՝ դրանով իսկ պետությանը պատճառելով մոտ 125.000 դոլարի վնաս:
Ադրբեջանի ՊՆ-ի նախկին աշխատակիցը Ռուսաստան է մեկնել 2011 թվականին և բնակություն է հաստատել Իրկուտսկի մարզում: