Բաժիններ՝

ԱՄՆ ռազմաօդային ուժերը պատվիրել են մոտ կես միլիարդ դոլարի թևավոր հրթիռ

Flightglobal-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ պայմանագիր է ստորագրել AGM-158 JASSM տիպի 440 թևավոր հրթիռի մատակարարման մասին: Գործարքը գնահատվել է 449 միլիոն դոլար: Համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի կեսերին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ:

Համաձայնագրի պայմաններով՝ Lockheed Martin-ը պետք է ԱՄՆ ռազմաօդային ուժերին JASSM բազային կատարմամբ 340 հրթիռ և ևս 100 հրթիռ՝ մեծացված թռիչքի հեռահարությամբ (JASSM-ER): Դրանով իսկ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից JASSM-ի պատվերի ծավալը հասել է մինչև 2100 միավորի:

JASSM-ն ԱՄՆ-ի սպառազինության տակ հայտնվել է 2009 թվականին: Նրա հեռահարությունը կազմում է 370 կիլոմետր, իսկ ER տարբերակի դեպքում՝ 926 կիլոմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս