
Շանթ Հարությունյանը բժիշկների հսկողության տակ է

Շանթ Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոց» է տեղափոխվել բժշկական հետազոտություն անցնելու, բժշկական հսկողության տակ գտնվելու համար: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից` հավելելով, թե Շանթ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նրա կյանքին սպառնացող վտանգ չկա:
Մեր հարցին՝ արդյոք Շ. Հարությունյանը մնալու է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ո՞ւմ, պատասխանեցին, որ դա կորոշվի բժշկական հետազոտության ավարտից հետո: Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն արդեն 16 օր է՝ հացադուլ է հայտարարել: