
Սիրիայում արմատական իսլամականները սպանել են առնվազն 50 գերու

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» (ISIL) իսլամական արմատական խմբավորումը երեկ մահապատժի է ենթարկել իր գերիներին, որոնց պահում էր Հալեպում: Այս մասին հայտնել են տեղի ակտիվիստներն ու Սիրիայի ապստամբների ներկայացուցիչները:
Իսլամականները սպանել են առնվազն 50 մարդու: Գերիների թվում եղել են լրագրողներ, հումանիտար առաքելությունների աշխատակիցներ և խաղաղ բնակիչներ: Մասնավորապես, սպանվածների թվում է հայտնվել սիրիական «Շադա ալ-Հարիա» հեռուստաալիքի չորս աշխատակից, որոնց ISIL-ի անդամներն առևանգել էին դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին:
2011 թվականի գարնանը սկիզբ առած Սիրիական հակամարտության ժամանակ զոհվել է ավելի քան 120.000 մարդ: