Բաժիններ՝

Էրդողանը հունվարի վերջին կմեկնի Իրան

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հունվարի 27-28-ին մեկնելու է Իրան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարզիյա Աֆհամը:

Այցի ժամանակ Էրդողանն Իրանի ներկայացուցիչների հետ քննարկելու է երկկողմ կապերի զարգացումը, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները: Էրդողանի իրանական այցի ընթացքում Իրանն ու Թուրքիան ստորագրելու են արտոնյալ ռեժիմով առևտուր անելու մասին համաձայնագիր:

Միևնույն ժամանակ հեռախոսազրույց են ունեցել Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Ահմեթ Դավութօղլուն: Նրանք քննարկել են Իրաքի վերջին իրադարձությունները, ինչը մասնավորապես վերաբերում է Անբար նահանգի մարտերին:

Դավութօղլուն տվյալ հարցը քննարկել է նաև Իրաքի խորհրդարանի խոսնակ Ուսամա ալ-Նաջաֆիի հետ: Իրանն իր հերթին աջակցություն է հայտնել Իրաքին՝ կապված «Ալ-Քաիդայի» դեմ նրա մղած պայքարի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս