
Թուրքական ոստիկանությունը ձերբակալությունների շարք է սկսել 5 նահանգում

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունն այսօր առավոտյան միաժամանակ հատուկ գործողություն է իրականացրել 5 նահանգում՝ Իզմիրում, Անկարայում, Վանում, Հաթայում և Ստամբուլում: Կենտրոնական գործողությունն իրականացվել է Իզմիրում: Ձերբակալվել է 27 մարդ՝ բարձրաստիճան չինովնիկներ ու իշխանությունների մոտ կանգնած գործարարներ:
Նրանք մեղադրվում են կոռուպցիոն գործունեություն ծավալելու, «փողերի լվացման», տենդերների ժամանակ չարաշահումներ թույլ տալու մեջ: Նշվում է, որ տվյալ 5 նահանգում ոստիկանության թիրախում է գտնվում ավելի քան 100 մարդ, որոնց նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում:
Հիշեցնենք, որ միայն անցած գիշեր Անկարայի ոստիկանությունից հեռացվել է 350 ոստիկան: