Բաժիններ՝

Հնդկաստանը փորձարկել է միջուկային մարտագլխիկ կրելու ունակ հրթիռ

Zee News-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի զինված ուժերն այսօր հաջողությամբ փորձարկել են Prithvi II բալիստիկ հրթիռը: Դա վերջին երկու ամսում այդ տիպի հրթիռի արդեն երրորդ փորձարկումն է: Հրթիռն արձակվել է Հնդկաստանի արևելյան Օրիսա նահանգում գտնվող Չանդիպուր զորավարժարանից:

Վերջինիս տնօրեն Մ. Պրասադը հայտարարել է, որ հրթիռի արձակումը հաջողվել է 100 տոկոսով: Prithvi II հրթիռը Հնդկաստանի զինված ուժերի սպառազինության տակ հայտնվել է 2003 թվականին: Այն ունակ է կրել 500-1000 կիլոգրամ քաշով մարտագլխիկ, հրթիռի հեռահարությունը կազմում է 350 կիլոմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031