Բաժիններ՝

Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի պատճառով աշխատանքից հեռացվել է ոստիկանության 350 ներկայացուցիչ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանություններն աշխատանքից հեռացրել են Անկարայի 350 ոստիկանի, ինչը տեղի է ունեցել 2013 թվականի դեկտեմբերի 17-ին երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալի ֆոնին:

Գործակալության տվյալներով՝ պաշտոնանկ արվածների թվում կան նաև ոստիկանական գլխավոր դեպարտամենտների ղեկավարներ: Խոսքը գնում է ոստիկանության՝ ֆինանսական հանցագործությունների, մաքսանենգության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գծով վարչությունների ղեկավարների մասին:

Կոռուպցիոն սկանդալից Թուրքիային պատճառված տնտեսական վնասը գերազանցում է 100 միլիարդ դոլարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031