Թուրքիան փոխել է Վաշինգտոնում ու Լոնդոնում իր դեսպաններին

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի պատրաստած հրամանագրում խոսք է գնում Վաշինգտոնում և Լոնդոնում Թուրքիայի դեսպաններին փոխելու մասին: Նշվում է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Վաշինգտոնում ու Լոնդոնում դեսպանների փոփոխմանը:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան է նշանակվել Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) գլխավոր քարտուղար Սերդար Քըլըչը, ով փոխարինել է Նամըք Թանին: Միևնույն ժամանակ Լոնդոնում Թուրքիայի դեսպան է նշանակվել Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարի տեղակալ Աբդուռահման Բիլգիչը, ով փոխարինել է Ահմեթ Ունալ Չևիքյոզին:

Կահիրեում Թուրքիայի վերջին դեսպան Հուսեին Ավնի Բոթսալըն նշանակվել է UNESCO-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ: Ընդհանուր առմամբ, Թուրքիայի ԱԳՆ-ը տարին ակտիվ է սկսել և միանգամից փոխել է 12 երկրում իր դեսպաններին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031