Բաժիններ՝

The Financial Times-ը պարզել է Չինաստանին ռուսական գազի մատակարարման արժեքը

Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ՝ Չինաստանին ռուսական գազի մատակարարման արժեքը կարող է մեկ միլիոն բրիտանական ջերմային միավորի (BTU) համար կազմել մոտ 13 դոլար, իսկ Ռուսաստանի ու Չինաստանի սահմանին՝ 10-11 դոլար:

Այս մասին թերթին հայտնել են նրա անանուն աղբյուրները: Նշված թվերը համարժեք են հազար խորանարդ մետր գազի դիմաց համապատասխանաբար 468 և 360-400 դոլարի: Աղբյուրները հայտնել են, որ կողմերը պետք է մոտ ժամանակներս վերջնականապես պայմանավորվեն վառելիքի գնի շուրջ:

2013 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ «Գազպրոմը» և China National Petroleum Corporation (CNPC) համաձայնեցրել են Ռուսաստանից Չինաստանի գազի մատակարարման հիմնական պայմանները, ինչը տեղի ունեցավ մի քանի տարվա բանակցություններից հետո: Սակայն այն ժամանակ չէր հաղորդվել չինական կողմին մատակարարվելիք ռուսական գազի գնի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031