
Եգիպտական պետական հեռուստաալիքի ղեկավարին պաշտոնանկ են արել Մուրսիի մասին տեսանյութի համար

Եգիպտական Nile TV պետական հեռուստաալիքի ղեկավար Մերվաթ Մոհսենին հեռացրել են զբաղեցրած պաշտոնից՝ պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի նվաճումների մասին տեսանյութ պատրաստելու համար: Մոհսենին փոխարինել է Սամիհ Ռաջայը:
Մոհսենը հայտարարել է, որ մտադիր չի եղել սյուժե թողարկել Մուրսիի մասին, սակայն հեռուստաալիքիների աշխատակիցները խախտել են իր հրահանգները և ամեն դեպքում եթեր են արձակել տեսանյութը: Մոհսենն ընդունել է, որ դա եղել է մեծ սխալ՝ ընդգծելով, որ Nile TV-ը մեծ դեր է խաղացել եգիպտական հեղափոխության և դրան հաջորդած Մուրսիի գահընկեցության լուսաբանման ժամանակ: