Բաժիններ՝

Ալի Խամենեին արգելել է միմյանց անծանոթ տղամարդկանց ու կանանց միջև նամակագրությունը համացանցում

Al Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին արգելել է համացանցում միմյանց անծանոթ տղամարդկանց ու կանանց միջև նամակագրությունը՝ արձակելով հատուկ ֆեթվա (կրոնական հրաման):

Խամենեիի հայտարարությունում նշված է. «Հաշվի անելով անբարոյականությունը, որը հաճախ կապված է դրա հետ, դա (նամակագրությունը) չի թույլատրվում»: Կրոնական համապատասխան օրենքն ընդունվել է այն բանից մի քանի օր անց, ինչ Իրանի իշխանությունները արգելափակեցին WeChat հանրահայտ հավելվածը, որը սմարթֆոն ունեցողներին հնարավորություն էր տալիս մուտք գործել սոցցանցեր:

Միևնույն ժամանակ Իրանի իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում նաև նախագահ Հասան Ռոուհանին ակտիվ էջեր ունեն Twitter և Facebook սոցցանցերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031