Իրանը հուսով է նոր ատոմակայանների կառուցման ոլորտում համագործակցել Ճապոնիայի հետ

Ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը հետաքրքրություն է ցուցաբերում խաղաղ ատոմի ոլորտում ճապոնական տեխնոլոգիաների նկատմամբ և հուսով է տվյալ ոլորտում համագործակցել Տոկիոյի հետ:

Արաղչիի խոսքերով՝ Ճապոնիան տիրապետում է ատոմային էներգիայի ոլորտի առավել կատարյալ տեխնոլոգիաների և դրանք արտահանում է արտասահման: Արաղչին հավելել է, որ կան լավ հեռանկարներ, որ Իրանն ու Ճապոնիան համագործակցեն (իրանական նոր ատոմակայանների) կառուցման ոլորտում:

Արաղչին ընդգծել է, որ ատոմային ոլորտում համագործակցելու թեման կհանդիսանա մոտ ապագայում Թեհրանի ու Տոկիոյի միջև երկկողմ շփումների գլխավոր թեմաներից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031