Բաժիններ՝

Սիրիական Ազգային դաշինքի շարքերը լքել է մոտ 40 անդամ

Sky News Arabya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ստամբուլում բազավորված Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքի մոտ 40 անդամ հայտարարել է կառույցից դուրս գալու մասին: Ազգային դաշինքի շարքերում պառակտման պատճառ է հանդիսացել է «Ժնև 2» առաջիկա կոնֆերանսին մասնակցելու հարցը:

Դաշինքը որոշել է լքել միանգամից վեց բլոկ, ինչպես նաև առանձին անկախ անդամներ: Նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Ժնևյան կոնֆերանսի հրավերներն այսօր ուղարկելու է հասցեատերերին: Մասնակիցների ցուցակը հստակեցվել է նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու ՄԱԿ-ի եռակողմ հանդիպման ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031