
ԱՄՆ սենատը Ջանետ Յելենին հաստատել է Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատը Ջանետ Յելենին երեկ հաստատել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում: Նրա թեկնածության օգտին քվեարկել է 100 սենատորից 56-ը, 27-ը դեմ է արտահայտվել, մնացյալը չեն քվեարկել:
Քվեարկության ժամանակ Յելենին անհրաժեշտ է եղել հավաքել միայն պարզ մեծամասնություն: 67 տարեկան Յելենը մինչ այս աշխատել է որպես Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի տեղակալ: Նա փոխարինելու է Բեն Բեռնանկեին, ով երկամյա ժամկետից հետո՝ հունվարի 31-ին, լքելու է զբաղեցրած պաշտոնը:
Դրանով իսկ Յելենը կդառնա ամերիկյան կենտրոնական բանկի 100-ամյա պատմության մեջ առաջին կին ղեկավարը: