Բաժիններ՝

Լավագույն երեք կազինոները, որոնք հաճախորդներին միլիոնատեր են դարձրել (լուսանկարներ)

Forbes-ը  կազմել է այն կազինոների վարկանիշային ցուցակը, որոնք հաճախորդներին դարձրել են միլիոնատեր:

1. MGM Grand

Լաս Վեգասում գտնվող MGM Grand կազինոն իր այցելուին 20 -40 մլն դոլար շահում է պարգեւել: Երջանիկներից մեկը եղել է ավստրալացի գործարար Քերի Փարքերը, ով բակարա եւ բելք ջեք խաղերի ժամանակ շահել է 20-40 մլն դոլար (ճշգրիտ գումարը հայտնի չէ, քանի որ շահումները մի քանիսն են եղել): Առատաձեռն գործարարը 1 մլն թեյավճար է թողել:

kazino3

2. Excalibur

Այս կազինոն եւս Լաս Վեգասում է գտնվում, եւ հարստացրել է լոսանջելսցի սովորական ինժեների: Վերջինս շահել է 39,7 մլն դրամ` ընդամենը  100 դոլարի ժետոն գնելով խաղային ավտոմատների համար: Երջանիկ միլիոնատերը չի ցանկացել միանվագ ստանալ գումարը, այլ որ կազինոն ամեն տարին նրա հաշվին փոխանցի 1,5 մլն դոլար:

kazino2

3. Mirage

Լաս Վեգասի Mirage կազինոյում Երկրորդ համաշխարհայինի վետերան Էլմար Շերվինը  շահում է ունեցել երկու անգամ: Առաջին անգամ գումարը կազմել է 4,6 մլն, երկրորդ անգամ` 21 մլն դոլար: Երկրորդ շահումի մեծ մասը նա նվիրաբերել է բարեգործական նպատակներով:

kazino1

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս