Բաժիններ՝

Վախճանվել է լեգենդար զինագործ Կալաշնիկովը

Այսօր` 95 տարեկանում վախճանվել է լեգենդար զինագործ Միխայիլ Կալաշնիկովը, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ գործակալությունը: Նոյեմբերի  17 –ին նա հոսպիտալացվել էր ստամոքսային խնդիրների պատճառով:

Միխայիլ Կալաշնիկովն ավտոմատացված հրաձգային զենքի հեղինակն ու կոնստրուկտորն է: Նրա հանրահայտ «Կալաշնիկովը» ավելի քան կես դար համարվում է անգերազանցելի ողջ աշխարհում: «Ես առաջինը կսեղմեմ նրա ձեռքը, ով ավտոմատն ավելի լավը կդարձնի». նրա այս խոսքը, որն ասվել է ավելի քան 30 տարի առաջ, թեւավոր է դարձել:

Իր հանրահայտ ավտոմատը նա նախագծել եւ ներկայացրել է 1947 թ-ին:  Ներկայումս «Կալաշնիկով» է օգտագործվում աշխարհի ավելի քան 100 երկրների պաշտպանական գերատեսչությունների կողմից: «Կալաշնիկով» -ը ներառվել է XXդ. լավագույն հայտնագործությունների շարքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս