
Հրդեհ`Դանիել Վարուժան փողոցում

Դեկտեմեբերի 23-ին, ժամը 14.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դանիել Վարուժան փողոցի տներից մեկին կից շինությունում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է տան տանիքը և կից խորդանոցը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.23-ին, մարվել` 15. 07-ին: Ամբողջությամբ այրվել է տանը կից խորդանոցը (30 քմ) ` տնտեսական ու կենցաղային իրերով, ինչպես նաև տան տանիքը (60 քմ):
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն