Բաժիններ՝

Կառավարությունը շտապում է գումարներ ստանալ Սևանը հանձնելու համար

Դեկտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը» ներկայացնել բնապահպանական և տնտեսագիտական փորձաքննությանը: Դրա հետ մեկտեղ, չսպասելով երկու փորձաքննությունների պատասխաններին, կառավարությունը միանգամից որոշում ընդունեց այդ ծրագրի զարգացման համար հիմնադրամ ստեղծել և արդեն հաստատել է հոգաբարձուների խորհրդի կազմը (տե՛ս, այստեղ.): Ինչպես և սպասվում էր, ստեղծված հիմնադրամին 23 միլիարդ դրամ փոխանցելու` ծրագրի հեղինակների խոստումները փակում են մարդկանց աչքերը ծրագրի ակնհայտ ռիսկերի նկատմամբ: Խոսքն այն մասին է, որ բիզնեսն այդ փողերը պատրաստ է տրամադրել հիմնադրամին այն դեպքում, եթե նրան թույլ տան Սևանում իշխանի արտադրությունը հասցնել տարեկան մինչև 50 000 տոննայի: Արտադրությունն իրականացվում է ցանցավանդակային եղանակով, որի ընթացքում ձկան քաշն ավելանում է արհեստական կերի հաշվին, որը պարունակում է ջրի այնպիսի աղտոտիչներ, ինչպիսիք են ազոտը և ֆոսֆորը: Այսինքն, 50 000 տոննա ձկան արտադրության համար Սևանա լիճ տարեկան կլցվի 50 000 տոննա կեր:

Հաշվի առնելով այս գործոնը՝ կառավարության որոշման հետ զուգահեռ մեկնարկել է «S.O.S. Սևան» հասարակական շարժումը: Նախաձեռնողը Էկոլոգիական հասարակական դաշինքն է: Հասարակությունը «S.O.S. Սևան» հասարակական շարժման հայտարարության տեքստի տակ կարող է դնել իր ստորագրությունը մինչև դեկտեմբերի 24-ը (տե՛ս, հայտարարության տեքստը): Դեկտեմբերի 25-ին հայտարարությունը կփոխանցվի ՀՀ Նախագահին, ՀՀ Ազգային Ժողովի խմբակցություններին, ՀՀ կառավարությանը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս