
Նախիջևանում տեղակայված 5-րդ բանակային կորպուսի բազայի վրա ստեղծվել է առանձին համազորային բանակ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Նախիջևանի ինքնավար հանրապետությունում (ՆԻՀ) առանձին համազորային բանակի ստեղծման մասին հրամանը: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:
Դրա հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուսթաֆաևը, ով դրանից առաջ զբաղեցնում էր Ադրբեջանի ՊՆ-ի համազորային կորպուսի հրամանատարի պաշտոնը:
Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ-ի ընդլայնված նիստը, որին մասնակցել են նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահիդ Ալիևը, զինդատախազ Խանլար Վելիևը, Ազգային անվտանգության նախարարության վարչության պետ Նիզամի Շիրինովը, ինչպես նաև պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Դրանում որոշվել է ՆԻՀ-ի պաշտպանունակության ամրապնդման ու այնտեղ տեղակայված ստորաբաժանումների ու զորամասերի մարտունակության բարձրացման համար 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծել առանձին համազորային բանակ, որի հրամանատար է նշանակվել Մուսթաֆաևը: