Բաժիններ՝

Մենք խնդրահարույց չենք համարում այն, որ Ուկրաինան համաձայնագրեր է ստորագրել Ռուսաստանի հետ. Բառոզու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մտահոգված չէ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրերի կապակցությամբ և դրանք չի համարում խնդրահարույց:

Այս մասին այսօր ԵՄ-ի գագաթաժողովի արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն.

«Ես ցանկանում եմ ընդգծել, որ ես և նախագահ Ռոմպեյը չենք տեսնում, որ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև հարաբերությունները բացասաբար են ազդում այլ գործընկերների վրա: Մենք կարծում ենք, որ դա այնպիսի քաղաքականություն է, որը լավ է մեր հարևանների և մեր հարևանների հարևանների համար:

Մենք խնդրահարույց չենք համարում այն, որ Ուկրաինան համաձայնագրեր է ստորագրել Ռուսաստանի հետ: Մենք ընդհանրապես անհանգստացած չենք Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև համաձայնագրերի ստորագրումից: ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցը պետք է ազատորեն լուծվի Կիևի կողմից՝ առանց կողմնակի ճնշման»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031