
Զարմանալի է, որ Եվրոպան անառարկելի պահանջներ է ներկայացնում Ուկրաինային. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Դաշնային խորհրդում ունեցած ելույթի ժամանակ զարմանք է հայտնել Ուկրաինայի հարցում ԵՄ-ի որդեգրած դիրքորոշման (ճնշում գործադրելու) կապակցությամբ.
«Զարմանք են հարուցում Ուկրաինայի կառավարության վրա ճնշում գործադրելու բացահայտ փորձերը, որոնք շարունակվում են՝ չնայած երեկ Մոսկվայում ընդունված որոշմանը: Կիևին հասցեագրվում են անառարկելի պահանջներ՝ Եվրոպայի օգտին ազատ ընտրություն կատարելու համար:
Դրա հետ մեկտեղ ինքնիշխան պետությանը զրկում են ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցում ինքնուրույն որոշում կայացնելու, իր օրենքներին ու ազգային շահերին համապատասխան գործելու իրավունքից: Մեր դիրքորոշումը հենված է Ուկրաինայի ժողովրդի ինքնիշխան ընտրությունը հարգելու վրա»: