Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանում գրանցվել է աննախադեպ իրադարձություն

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան աննախադեպ իրադարձություն է գրանցվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ, խորհրդարան):

ԹԱՄԺ-ի Գլխավոր խորհրդում բյուջետային հարցերի քննարկման ժամանակ ամբիոնից ելույթ է ունեցել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Ջանան Ջանդեմիր Չելիքը, ով եղել է հիջաբով (գլխաշոր):

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթի մասին, որում խոսք էր գնում նաև հիջաբի արգելքի վերացման մասին:

Չեղյալ էր հայտարարվում հիջաբ կրելու արգելքը պետական կառույցներում՝ բացառությամբ ռազմական, ոստիկանական ու դատական կառույցների: Արդեն հոկտեմբերի վերջին 4 թուրք պատգամավորներ հիջաբով հայտնվեցին ԹԱՄԺ-ի շենքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս