21-րդ դարում Ռուսաստանի ազգային առաջնահերթությունը Սիբիրի ու Հեռավոր Արևելքի վերելքն է. Պուտին
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Դաշնային խորհրդում հայտարարել է, որ 21-րդ դարում Ռուսաստանի ազգային առաջնահերթությունը Սիբիրի ու Հեռավոր Արևելքի վերելքն է.
«Ընդգծում եմ, որ պետությունն ու ռեսուրսները և մասնավոր բիզնեսը պետք է գնան դրա զարգացմանը, ռազմավարական նպատակներին հասնելուն: Առաջարկում եմ տարածաշրջանում ստեղծել հատուկ տարածքային գոտիների ցանց, որոնք կգերազանցեն տնտեսական զարգացումը:
Կարծում եմ, որ նպատակահարմար է այդ ռեժիմը տարածել ողջ Արևելյան Սիբիրի վրա՝ ներառյալ Կրասնոյարսկի երկրմասը և Խակասիայի Հանրապետությունը»: Պուտինը երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին կարգադրել է այդ գործընթացը վերցնել անձնական վերահսկողության տակ:
2013 թվականի հոկտեմբերին Մեդվեդևը խոստովանել էր, որ Հեռավոր Արևելքի զարգացման մոտեցումներն ու մոդելները, որոնք կիրառվել են վերջին տարիներին, տնտեսական արդյունք չեն տվել: Այս տարվա սեպտեմբերին Պուտինը ստորագրել է հարկային արտոնությունների մասին օրենքը, որոնք հատկացվում են Անդրբայկալում ու Հեռավոր Արևելքում ներդրումներ անողներին:
Օրենքին համապատասխան, այս կամ այն նախագծի իրագործումից ստացվող առաջին շահույթի ստացվելուց սկսած՝ ներդրողը 10 տարի կարող է շահութահարկ չվճարել դաշնային բյուջեին: 2012 թվականի մայիսին էլ Ռուսաստանում ստեղծվել է Հեռավոր Արևելքի զարգացման նախարարություն:



