Բաժիններ՝

ԱՄՆ-ը ցանկանում է Սիրիայում կրած պարտության համար ռևանշի հասնել Ուկրաինայում. Պուշկով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության բոլոր անհաջողություններից հետո Վաշինգտոնը մեծ ցանկություն ունի ռևանշի հասնել Ուկրաինայում:

Պուշկովի խոսքերով՝ ԱՄՆ-ը ցանկանում է ցույց տալ, որ նախաձեռնությունը գտնվում է Արևմուտքի ձեռքում, որ Արևմուտքը նախկինի նման հանդիսանում է այն նույն ուժը, որը հստակեցնում է համաշխարհային գործերում իրադարձությունների ընթացքը: Պուշկովի խոսքերով՝ ԱՄՆ-ը նման կերպ է արձագանքում նրան, որ Ուկրաինան հրաժարվել է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը.

«Ուկրաինայում ակնառու է ոչ միայն արևմտյան երկրների բաց միջամտությունը, այլև այն, որը ես կբնութագրեի որպես քաղաքական ագրեսիա: Ուկրաինան վերածվել է այն հարթակի, որում և որոշվում է, թե արդյոք Արևմուտքը պահպանո՞ւմ, թե՞ կորցնում է նախաձեռնությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս