
«Ժողովուրդ». Կհանդիպենք դատարանում

«Ժողովուրդ»-ը գրում է. ՕԵԿ-ական նորաթուխ պատգամավոր Լևոն Դոխոլյանն իր հերթին, «Օրինաց երկիր» կուսակցությունն էլ իր հերթին առանձին-առանձին հայցադիմումներ են ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ։ Ամենայն հավանականությամբ, Դոխոլյանը վիրավորվել է, որ հրապարակել ենք իր «Քույրիկ Լևոն» ածականը, իսկ ՕԵԿ-ն էլ հայց էերկայացրել իր բարի համբավն արատավորելու համար։ Նրանք «ժողովուրդից» պահանջում են ընդհանուր հաշվով 7 մլն դրամի փոխհատուցում (յուրաքանչյուրը՝ 3.5 մլն դրամի չափով)։ Երկու հայցն էլ մակագրվել են դատավոր Սամվել Թադևոսյանին։ Երեկվա դրությամբ խմբագրությունը դեռ չէր ստացել հայցադիմումները, կատարվածի մասին «Ժողովուրդը» տեղեկացել է datalex. am կայքից։
Մինչ այդ շնորհակալություն ենք հայտնում ՕԵԿ–ականներին՝ ինքնակամ մեր թերթի գովազդով զբաղվելու համար։ Բայց քանի որ մենք ՕԵԿ-ին չենք պատվիրել զբաղվել մեր գովազդով հետևաբար չենք պատրաստվում վճարել այդ 7 մլն դրամը։ Այնպես որ, կհանդիպենք դատարանում , և դատախազությունում։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում