Բաժիններ՝

Հորդանանը ՄԱԿ ԱԽ-ում զբաղեցրել է Սաուդյան Արաբիայի տեղը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Հորդանանը զբաղեցրել է ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամի տեղը, որից ոչ վաղ անցյալում հրաժարվել էր Սաուդյան Արաբիան: ՄԱԿ ԱԽ-ին ժամանակավոր անդամակցելու հարցում Հորդանանի օգտին քվեարկել է ՄԱԿ ԳԱ-ի 193 անդամներից 178-ը: Հորդանանը ՄԱԿ ԱԽ-ի կազմում կգտնվի երկու տարով` սկսած 2014 թվականի հունվարի 1-ից:

ՄԱԿ ԳԱ-ն Սաուդյան Արաբիային ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ էր ընտրել հոկտեմբերի 17-ին: Սաուդյան Արաբիան ՄԱԿ ԱԽ-ին մեղադրել էր երկակի ստանդարտների մեջ և հայտաարել էր, որ ՄԱԿ ԱԽ-ն ի վիճակի չէ կանգնեցնել պատերազմներն ու կարգավորել հակամարտությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031