Թուրքական սուրճն ընդգրկվել է UNESCO-ի մշակութային ժառանգության ցուցակում
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Բաքվում ընթացող UNESCO-ի նիստում որոշվել է մարդկության ոչ նյութական, մշակութային ժառանգության մեջ ներառել թուրքական սուրճը: Ժառանգության ցանկը որոշում են աշխարհի գրեթե բոլոր երկրների մոտ 800 պատվիրակներ:
Դրանով իսկ թուրք-հունական մշակութային տարերրը սեփական ազգային ժառանգություն համարելու Թուրքիայի ու Հունաստանի հավերժ պայքարն այս անգամ լուծվեց հօգուտ թուրքական կողմի: Նրանք երկար ժամանակ վիճում են նրա շուրջ, թե ում պատրաստած փախլավան, քաբաբը, այրանը, սուրճը պետք է միջազգային մակարդակով ճանաչվի մարդկության մշակութային ժառանգություն:
Նշվում է, որ սուրճի պատրաստման թուրքական ու հունական եղանակները շատ նման են իրար: Սուրճի հետ մեկտեղ UNESCO-ի մշակութային ժառանգության ցուցակում Թուրքիայի նվաճումների քանակը հասավ 11-ի: