Իրակլի Ալասանիան վաղը պաշտոնական այցով կմեկնի Իսրայել

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան վաղը երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Իսրայել, ուր և հանդիպելու է իր իսրայելցի գործընկեր Մոշե Յաալոնի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ի մամլո ծառայության ներկայացուցիչը:

Վերջինիս խոսքերով՝ ներկայումս հստակեցվում է Ալասանիայի իսրայելական այցի (դեկտեմբերի 7-8) ծրագիրը: Ենթադրվում է, որ այցի մանրամասները հայտնի կդառնան երեկոյան: Նա հավելել է, որ իսրայելական այցի շրջանակներում Ալասանիան մի շարք հանդիպումներ է անցկացնելու Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031