
Ջոն Քերին Ուկրաինայի փոխարեն այցելել է Մոլդովա

Ամերիկյան Los Angeles Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտ Ջոն Քերին չորեքշաբթի կարճատև այցով գտնվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ չեղյալ հայտարարելով ավելի վաղ պլանավորած այցը Կիև, ուր երեկ բացվել է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նիստը:
Նշվում է, որ մոտ 20 տարի առաջ անկախություն ձեռք բերած Մոլդովայի համար դա աննախադեպ իրադարձություն է, որ ԱՄՆ պետքարտուղարը ժամանի երկիր: Այդ այցը տեղի է ունեցել Ուկրաինայի համար Արևմուտքի ու Ռուսաստանի պայքարի ֆոնին: Ռուսական ԶԼՄ-ները քննադատել են Քերիին՝ Մոլդովա այցելելու համար: Դրանով իսկ Քերին ցանկացել է ԱՄՆ-ի աջակցությունը հայտնել Մոլդովային՝ նրա եվրաինտեգրացիոն ձգտումների համար:
Մոլդովան նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում ԵՄ-ի հետ նախաստորագրեց Ասոցացման համաձայնագիրը: Պլանավորված է, որ այն ստորագրվելու է հաջորդ տարվա աշնանը: Մինչդեռ Ուկրաինան Վիլնյուսում չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: