
Արևմուտքն Անկարայում բանակցությունների մեջ է մտել Սիրիայի իսլամականների հետ

Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը ու նրանց մի շարք դաշնակիցներն Անկարայում անցկացրել են ուղիղ բանակցություններ սիրիական իսլամական խմբավորումների ներկայացուցիչներ:
Թերթն ընդգծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օտարերկրյա հակառակորդները ձգտում են կարգավորել իսլամականների հետ իրենց շփումները, քանի որ սիրիական չափավոր ընդդիմությունը կորցնում է երկրում ունեցած իր ազդեցությունը:
Անկարայում տեղի ունեցած այդ հանդիպմանը մասնակցել են Ասադի գահընկեցության օգտին հանդես եկող «Սիրիայի բարեկամների» խմբի ներկայացուցիչները, այդ թվում նաև Թուրքիան ու Կատարը, որոնք հանդես են եկել բանակցությունները կազմակերպողի դերում:
Սիրիական կողմից բանակցություններին մասնակցել են իսլամական արմատական տարբեր խմբավորումների ներկայացուցիչները, այդ թվում նաև արմատական նոր միավորում «Իսլամական ճակատը»:
Արևմուտքն ու տարածաշրջանում նրա դաշնակիցները հուսով են, որ իսլամականների մի մասը կհամաձայնեն դաշինք կնքել ապստամբական առաջատար չափավոր ուժերի՝ Սիրիական ազգային դաշինքի ու Սիրիական ազատ բանակի:
Ընդդիմադիր այս խմբավորումներն ունեն աշխարհիկ բնույթ: Դրանով իսկ կարող է հակակշիռ ստեղծվել «Ալ-Քաիդայի» հետ կապված այն խմբավորումներին, որոնք արդեն իսկ վերահսկում են Սիրիայի տարածքի առանձին հատվածներ: