
Դոլարը փոքր-ինչ թանկացավ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.25%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն 300 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է միջինը 404 դրամ, վաճառքինը՝ 407դրամ: