
Եգիպտոսը Թուրքիայի դեսպանից պահանջել է լքել երկիրը. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Եգիպտոսի իշխանությունները նվազեցրել են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն ու Կահիրեում այդ երկրի դեսպանից պահանջել են լքել Եգիպտոսը:
Համապատասխան հայտարարությամբ այսօր հանդես է եկել Եգիպտոսի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ու Եգիպտոսի միջև լարվածություն է տիրում այս տարվա հուլիսի սկզբին զինվորականների կողմից Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո:
Կահիրեում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Բոթսալը նոյեմբերի 10-ին կանչվել էր Եգիպտոսի ԱԳՆ` կապված Եգիպտոսի վերաբերյալ Թուրքիայի կառավարության անդամների ու պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարությունների հետ: Բոթսալը խորհրդակցության համար Անկարա էր կանչվել այս տարվա օգոստոսի կեսին և Կահիրե էր վերադարձել սեպտեմբերի 4-ին: