Կահիրեում Թուրքիայի դեսպանը կանչվել է Եգիպտոսի ԱԳՆ

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Կահիրեում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Բոթսալը նոյեմբերի 10-ին կանչվել է Եգիպտոսի ԱԳՆ: Այս մասին թերթին հայտնել են թուրքական դեսպանատանը նրա աղբյուրները:

Վերջիններիս հաղորդմամբ՝ Եգիպտոսի փոխարտգործնախարար Հաթիմ Սեյֆ ան-Նասըրը թուրք դեսպանին են հայտնել եգիպտական կողմի մտահոգությունները՝ կապված Եգիպտոսի վերաբերյալ Թուրքիայի կառավարության անդամների ու պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարությունների հետ: Նասըրն ընդգծել է, որ այդ հայտարարություններով Թուրքիան միջամտում է Եգիպտոսի ներքին գործերին:

Թուրքիայի ու Եգիպտոսի միջև լարվածություն է տիրում այս տարվա հուլիսի սկզբին զինվորականների կողմից Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930