Բաժիններ՝

Ուղիղ կես դար առաջ ԱՄՆ-ում սպանվեց Ջոն Քենեդին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ԱՄՆ-ում նշում են նախկին (35-րդ) նախագահ Ջոն Քենեդիին սպանելու 50-րդ տարելիցը: Նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաման է ստորագրել նոյեմբերի 22-ը Ջոն Քենեդիի հիշատակի օր հռչակելու մասին:

Այսօր ողջ ԱՄՆ-ում կատարվելու են Քենեդիի հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ, բացվելու են կեսդարյա վաղեմություն ունեցող իրադարձություններին նվիրված բազմաթիվ ցուցասրահներ: Հիշատակի միջոցառում անցկացվելու է նաև Թեքսաս նահանգի Դալլաս քաղաքում, ուր 1963 թվականի այս օրը տեղի ունեցավ աղետը:

Այստեղ, տեղական ժամանակով ժամը 12.30-ին ղողանջելու են եկեղեցու զանգերը, քանի որ 50 տարի առաջ հենց այդ րոպեներին են հնչել ճակատագրական կրակոցները: Ցայժմ չեն դադարել 50 տարի առաջ Դալլասում կատարվածի շուրջ վեճերը: Շատերի կարծիքով՝ 20-րդ դարի ամենահնչեղ սպանությունն այդպես էլ մնաց չբացահայտված:

ԶԼՄ-ները նշել են Ջոն Քենեդիի սպանության 6 առավել հայտնի ու հնարավոր պատվիրատուների անուններ. 1) ԿՀՎ (CIA) և ՀԴԲ (FBI), 2) Պենտագոն, 3) ԱՄՆ Գաղտնի ծառայություն, 4) Մաֆիա, 5) Կուբայի կառավարություն, 6) ԽՍՀՄ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս