Ջեյմս Ուորլիքը գոհ է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքից

Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր գոհունակությունն է հայտնել երեկ Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կապակցությամբ.

«Ես գոհ եմ այդ հանդիպման արդյունքից, և անհամբերությամբ սպասելու եմ դեկտեմբերի սկզբին Կիևում կայանալիք արտգործնախարարների հանդիպման ընթացքում հետագա քայլերի հստակեցմանը:

Այդ (երեկվա) հանդիպումը հանդիսացավ միայն այն բանի առաջին քայլը, որ վերստին ակտիվացվի խաղաղ գործընթացը, վերացվի այդ հակամարտությունից տառապող մարդկանց մտահոգությունը»:

Տեսանյութեր

Լրահոս