Օբաման վստահ չէ, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել այս շաբաթ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման The Wall Street Journal պարբերականի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի խնդրին: Օբաման հայտարարել է, որ վստահ չէ, որ այս շաբաթ Ժնևում անցկացվող բանակցությունների արդյունքներով կհաջողվի համաձայնագիր ստրոագրել Իրանի հետ այդ երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ.

«Ես չգիտեմ, թե արդյոք մենք կարո՞ղ ենք գործարքը փակել այս կամ հաջորդ շաբաթ: Մենք շատ ամուր պայմաններ ենք առաջ քաշում՝ անգամ ժամանակավոր համաձայնագիր ստորագրելու համար: Մենք հուսով ենք, որ Թեհրանը կկանգնեցնի իր միջուկային ծրագրի զարգացումը և կհամաձայնվի առավել խիստ ստուգումների անցկացմանը, քան կար մինչ այժմ»:

Այսօր Ժնևում տեղի է ունենալու ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի և Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը: Իսկ վաղն արդեն կմեկնարկեն «Վեցյակի» ու Իրանի միջև լայնամասշտաբ բանակցությունները: Ժնևում բանակցային նախորդ փուլն անցկացվել էր նոյեմբերի 7-9-ին:

Տեսանյութեր

Լրահոս