
Դավութօղլուն այսօր մեկնում է ԱՄՆ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր մեկնում է ԱՄՆ: Դավութօղլուն նոյեմբերի 16-18-ին մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ում:
Մասնավորապես պլանավորված է, որ Դավութօղլուն հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հետ: Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են երկկողմանի հարաբերությունների հարցը, տարածաշրջանային ու միջազգային հարցեր:
Դավութօղլուն հանդիպումներ է ունենալու նաև ԱՄՆ կոնգրեսում: