Բաժիններ՝

Twitter-ի մեկ արժեթուղթը գնահատվել է 26 դոլար

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Twitter Inc.-ի արժեթղթերի պահանջարկը գերազանցել է կանխատեսված ցուցանիշը: Մեկ արժեթուղթը գնահատվել է 26 դոլար, մինչդեռ ավելի վաղ սոցցանցի արժեթուղթը գնահատվում էր 23-25 դոլար: Ընդհանուր առմամբ, պլանավորված է վաճառել 1.82 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ 70 միլիոն սովորական արժեթուղթ:

Ելնելով այդ թվերից՝ ընկերության կապիտալացումը կազմելու է 14.16 միլիարդ դոլար, իսկ Twitter-ի համահիմնադիր Էվան Ուիլյամսը, որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 10 տոկոսը, կստանա 1.48 միլիարդ դոլար:

Նշվում է, որ նորամուտի ժամանակ Facebook սոցցանցի արժեթուղթը գնահատվել է 38 դոլար: Մարկ Ցուկերբերգը հենց այդ գինն է առաջարկել ներդրողներին, ինչը հնարավորություն է տվել ներգրավել ավելի քան 16 միլիարդ դոլար: Սակայն հետագայում սոցցանցի արժեթղթերը գնային առումով կտրուկ անկում էին ապրել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս