
Օբաման կարգադրել է դադարեցնել ԱՄՀ-ին և Համաշխարհային բանկին գաղտնալսելը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է դադարեցնել Արժույթի միջազգային հիմնադրամին ու Համաշխարհային բանկին գաղտնալսելը, որոնց շտաբ-բնակարանները գտնվում են Վաշինգտոնում: Այս մասին գործակալությանը հայտնել է Սպիտակ տանը նրա ունեցած աղբյուրը:
Վերջինիս խոսքերով՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (NSA) միջազգային ֆինանսական կազմակերպություններին էլեկտրոնային գաղտնալսումը դադարեցնելու կարգադրություն ստացել է մի քանի շաբաթ: Միևնույն ժամանակ NSA-ին հանձնարարվել է սահմանափակել նմանատիպ գործունեությունը Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանի նկատմամբ, ինչի մասին հաղորդվել է երեք օր առաջ: