«Ես երևի միակն եմ պաշտոնյաներից, ով այս փոփոխությունից տուժելու է». Կարեն Անդրեասյանը՝ աշխատավարձերի մասին
Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման օրինագծի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրիասյանի աշխատավարձը ոչ թե կավելանա, այլ կպակասի: 2014թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՄԻՊ Կարեն Անդրեասյանը անդրադարձավ, իր գնահատմամբ, մամուլի այն շահարկումներին, թե իր աշխատավարձը ևս բարձրանալու է և նշեց. «Այսօր ամուլում կային շահարկումներ, որ ես էլ եմ հայտնվել բարձր վարձատրվող պաշտոնյաների տասնյակում, ես պետք է ասեմ, որ իմ դեպքում դա իջեցում է: Եթե որևէ մեկը ՄԻ մասին վերջին օրենքը կարդացել է, ապա պետք է տեսնի, որ աշխատավարձի գործակիցը պետք է իրականում հավասար լինի ՍԴ նախագահի աշխատավարձին, բայց հիմա իմն իջեցվել է 0.5 գործակցով»: Կարեն Անդրասյանը շեշտեց, թե օրենքով փորձ է արվում իր կարգավիճակն իջեցնել. «Այստեղ ես կբարձրացնեի աղմուկ, կդիտարկեի դա որպես ճնշում մարդու իրավունքների պաշտպանի վրա: Այսինքն՝ փորձ է արվում նվազեցնել իմ գործակիցը, ճիշտ է, մյուս պաշտոնյաներինը մի քանի անգամ է բարձրանալու, իմը՝ շատ փոքր տոկոսով, և ես երևի միակն եմ պաշտոնյաներից, ով այս փոփոխությունից տուժելու է, բայց քանի որ իմ իրավունքների պաշտպանությամբ պետք է զբաղվեն պատգամավորները, ես կզբաղվեմ մեր մնացած երկուսուկես կամ երեք միլիոն բնակչության իրավունքներով, իմ հարցը կթողնեմ պատգամավորներին»: