Բաժիններ՝

Եգիպտոսում կալանավորվել է «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդներից մեկը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները կալանավորել են «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդներից Ասամ ալ-Արիանին: Այս մասին գորածակալությանը հայտնել է Եգիպտոսի ՆԳՆ-ում եղած աղբյուրը:

Վերջինս հայտնել է, որ ալ-Արիանի կալանավորման մանրամասները հանրությանը կներկայացվեն մոտ ժամանակներս: Ասամ ալ-Արիանը հանդիսանում է «Մուսուլման եղբայրներ» շարժման քաղաքական թև հանդիսացող «Ազատություն ու արդարություն» կուսակցության փոխնախագահը:

Վերջին ամիսներին նա հանդիսացել է Եգիպտոսում իսլամականների անցկացրած բողոքի ակցիաների գլխավոր գաղափարախոսներից մեկը: Մինչ վերջերս նա մնացել էր «Մուսուլման եղբայրներ» շարժման այն փոքրաթիվ առաջնորդներից մեկը, ով մնացել էր ազատության մեջ:

2013 թվականի սեպտեմբերի 23-ին դատարանի որոշմամբ Եգիպտոսում արգելվել է «Մուսուլման եղբյարներ» շարժման յուրաքանչյուր գործունեություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031