Բաժիններ՝

ԱՄՆ-ում տղամարդը սպանել է 5 մարդու և ինքնասպանություն է գործել

Ամերիկյան Index-Journal լրատվական պորտալի փոխանցմամբ՝ ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում տղամարդը հրազենային զենքի միջոցով սպանել է 5 մարդու, ապա ինքնասպանություն է գործել: Այս մասին պորտալին հայտնել են իրավապահ մարմիններում նրա աղբյուրները:

Պորտալի տվյալներով՝ կասկածյալը 27-ամյա Բրայան Սուետն է, ով ինքնասպանություն է գործել Գրինվուդ քաղաքի մոտ ընկած տներից մեկում: GWD Today պորտալի հաղորդմամբ՝ մարդիկ պատանդ են վերցվել, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու բանագնացը:

Սակայն այն բանից հետո, ինչ չարագործից չի ստացվել պատասխան, ոստիկանական հատուկջոկատայինները մուտք են գործել շենք, ուր և հայտնաբերել են 6 դիակ, այդ թվում նաև երկու երեխայի դիակ: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս