Բաժիններ՝

Մոսկվայում ուղղաթիռի վթարվելու վնասը կարող է հասնել 25 միլիոն դոլարի

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր «Կա-52 Ալիգատոր» տիպի ուղղաթիռ է կործանվել Մոսկվայի հարավ-արևելյան հատվածում: Այն գործնականում այրվել է ամբողջությամբ և ենթակա չէ վերականգնման:

Հաշվի առնելով ուղղաթիռում փորձնական սարքավորման առկայությունը՝ վթարի պատճառած վնասը կարող է կազմել մոտ 800 միլիոն ռուբլի (25 միլիոն դոլար): Այս մասին գործակալությանը հայտնել է իրավիճակին իրազեկ, անանուն աղբյուրը:

Ռուսաստանի առողջապահության նախարարի խորհրդական Իգոր Լանսկու խոսքերով՝ ուղղաթիռի երկու օդաչուների առողջական վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության, նրանցից մեկը վնասել է կրծքավանդակն ու ազդրը, իսկ մյուսը՝ ողնաշարը:

Գործակալության աղբյուրը հերքել է, թե նրանք կատապուլտի են ենթարկվել: Աղբյուրի խոսքերով՝ օդաչուներն ինքնաթիռից դուրս են եկել նրա անկումից հետո միայն: Որպես վթարի պատճառ է նշվում տեխնիկական անսարքությունը: Ուղղաթիռն ընկել է բնակելի տներից ընդամենը 100 մետր հեռավորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031