
Սիրիական ընդդիմությունն Իրաքի կառավարական զորքերին մեղադրել է քրդերին օգնելու մեջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի Ազգային խորհուրդն ու Սիրիական ազատ բանակը Իրաքի կառավարական զորքերին մեղադրել են քրդերին օգնելու մեջ, որոնք սիրիացի ապստամբներից հետ են գրավել Էլ-Յարուբիյա անցակետը:
Նրանք Իրաքին սպառնացել են պատասխան գործողություններով: Ընդդիմադիրները վստահեցնում են, որ անցակետի գրավմամբ քրդերն ուժեղացրել են նավթով հարուստ Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում իրենց ներկայությունը և այժմ կարող են վերահսկել «սև ոսկու» ապօրինի առևտուրը:
Այս տարվա մարտից անցակետը գտնվում էր Սիրիական ազատ բանակի, «Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» խմբավորումների վերահսկողության ներքո: Սիրիայի ու Իրաքի սահմանի ընդհանուր ձգվածությունը կազմում է ավելի քան 600 կիլոմետր: