
Մինսկում ՀՀ-ին ասել են, որ ՄՄ-ին միանալու նրա ցանկությունը մոտ հեռանկարում այդպես էլ կմնա որպես ցանկություն (տեսանյութ)

Ռուսական «1-ին հեռուստաալիքի» (1tv) Воскресное время հաղորդման ժամանակ Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում քննարկվել է նաև Մաքսային միության ընդլայնման հարցը.
«Մաքսային միության ընդլայնման մասին խոսակցությունները վերածվել են թեժ քննարկման: Չէ՞ որ ի սկզբանե Մաքսային միությունն այնպիսի երկրների միություն է, որոնք կատարում են միևնույն պարտավորություններ: Այդ պատճառով էլ Հայաստանի միանալու ցանկությանը պատասխանել են, որ մոտ հեռանկարում դա այդպես էլ կմնա ցանկություն՝ Ադրբեջանի հետ չկարգավորված հարցի՝ Ղարաբաղյան հակամարտության պատճառով:
Ղրղզստանին պատասխանել են, որ ուրախ կլինեն ընդունել նրան, եթե Բիշքեկն ստանձնի նույնպիսի պարտավորություններ, ինչպես և մնացյալ անդամները»: